Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողվի յուրաքանչյուր հանդիպում ուղենշվում է նոր ձեռքբերումներով և նոր պայմանավորվածություններով: «Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներն իսկապես շատ կարևոր նշանակություն ունեն մեզ համար հատկապես Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմաններում: Ես շատ բարձր եմ գնահատում այս հանձնաժողովի գործունեությունը և կարևորում ե մ հանձնաժողովի մակարդակով հետագա հանդիպումների անցկացումը, որոնք կհանգեցնեն նոր ձեռքբերումների»,-ասաց Վարդապետյանը:

 

Պատգամավորն ընդգծեց, որ լրագրողների կողմից հայ-ռուսական հարաբերություններում տարբեր խնդիրների վերաբերյալ բարձրացվող հարցերը ուշադրության արժանի են, սակայն այն հսկայածավալ գործընթացը, որն ունի դրական ընթացք, ունենում է նաև փոքրիկ «կնճիռներ», որոնք, անշուշտ, հարթվում են: Նա կարծիք հայտնեց, որ այդ «կնճիռները» չեն կարող էական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա մեծ և դրական գործընթացի վրա:

 

Հունիսի 4-6-ը Մոսկվա և Նիժնի Նովգորոդ էր մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը' ՀՀ ազգային ժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի քսանչորսերորդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Այցի առաջին օրը' հունիսի 4-ին, պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Վյաչեսլավ Շտիրովի հետ: Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՌԴ պետդումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի հետ: