ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2014թ. հունիսի 16-ի որոշմամբ վերացվել է «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արտադրության արգելքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ լրատվության վարչությունից, արգելանքի վերացման համար հիմք է հանդիսացել Ծառայություն ներկայացված' ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 2014թ. հունիսի 13-ի փորձարկման արձան ագրությունը' համաձայն որի, կատարվել են հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ տրված բոլոր առաջադրանքները:

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով», «Պաղպաղակ կլասիկ» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրությունը, այնուհետև Ծառայության պետի 2014թ. հունիսի 12-ի որոշումով մասամբ վերացվել էր արգելանքը՝ միայն «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ 0,5 փաթեթով» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրության մասով: