Հայկական շախմատի լեգենդ Տիգրան Պետրոսյանն այս տարի կդառնար 85 տարեկան:

Տիգրան Վարդանի Պետրոսյանը ծնվել է 1929 թվականին: Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ: 1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը: Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թ. և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: 1966 թ Տ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բ. Սպասկուն: 1969 թ. շախմատի աշխարհի առաջնութ յան ժամանակ պարտվեց նույն Բ. Սպասկուն: 1971 - 1980 թթ. շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար: ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։