![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/259582.png&w=300&h=200&mt=1713343270)
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Հայաստանի ազգային հերոս, ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 92 տարեկան:
Որպես ժողովրդի կողմից սիրված, արարող, բանիմաց ու սրտացավ ղեկավար, հայրենասեր ու հայասեր գործիչ, նա իր անանց հետքն է թողել հայոց պատմության մեջ և մեր ժողովրդի հիշողության մատյանում։
Կարեն Դեմիրճյանի հետ տարիների ընթացքում բազմաթիվ անմոռաց հանդիպումներ ու զրույցներ եմ ունեցել, որոնց մասին ջերմ հիշողություններ ունեմ»: