Աֆղանստանի նախագահի պաշտոնի թեկնածու, երկրի արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլան հունիսի 18-ին կոչ Է արել անհապաղ դադարեցնել հունիսի 14-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվումը, որը, նրա կարծիքով, ուղեկցվում Էր զանգվածային կեղծումներով: Այդ մասին հաղորդվում Է Աֆղանստանի TOLO News հեռուստաալիքի կայքում:

 

Թեկնածուի խոսքով՝ կեղծումները կատարվել են տեղական ընտրական հանձնաժողովների եւ ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ: Մասնավորապես, Աբդուլա Աբդուլան հայտնել Է, թե ապացույցներ ունի, որ քվեարկության համար դրված տուփերը դեռ քվեարկության նախօրյակին լցվել են քվեաթերթիկներով: Նա նաեւ կասկած Է հայտնել առ այն, որ ընտրություններին յոթ միլիոն աֆղանցի Է մասնակցել, ինչպես այդ մասին հայտարարել Էր ընտրական հանձնաժողովը:

 

Աբդուլա Աբդուլան հայտարարել Է, որ ընտրական հանձնաժողովներից հետ Է կանչում իր դիտորդներին: Նա նշել Է, որ իրեն համարում Է ընտրությունների երկու փուլերի հաղթող, եւ չի ընդունի այլ արդյունքներ, եթե ձայների հաշվումը անհապաղ չդադարեցվի:

 

Աֆղանստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի շրջանակներում քվեարկությունը կայացել Է շաբաթ օրը՝ հունիսի 14-ին: Ավելի վաղ պլանավորվել Էր, որ ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն հուլիսի 2-ին, իսկ քվեարկության վերջնական արդյունքները Աֆղանստանի ԿԸՀ-ն կհայտարարի հուլիսի 22-ին:

 

Նախագահական ընտրությունների առաջին փուլը, որն Աֆղանստանում անցկացվել Է ապրիլին, չի պարզել դրանց հաղթողին: Առաջ են անցել երկու թեկնածուներ՝ Աբդուլա Աբդուլան եւ ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը: Առաջինը հավաքել Է ընտրողների ձայների 44,9 տոկոսը, երկրորդը՝ 31,5 տոկոսը: Այսինքն՝ 50 տոկոսի սահմանագիծն այդ ժամանակ ոչ ոք չի հաղթահարել: Ինչից հետո Էլ նշանակվել Է երկրորդ փուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: