ՆԱՏՕ-ի խորհրդարական վեհաժողովի Rose Roth 84-րդ սեմինարի երեք օրերի ընթացքում ադրբեջանական կողմն օրակարգում ընդգրկված ցանկացած հարցի ժամանակ առիթ է գտել խոսելու ղարաբաղյան հակամարտության մասին' Հայաստանին ներկայացնելով որպես «ագրեսոր»: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: «Ադրբեջանական պատվիրակների կողմից պրովոկ ացիան ուղեկցվում էր սեմինարի երեք օրերի ընթացքում: Տարբեր հարցերի շուրջ' լիներ դա կապված Ղրիմի ճգնաժամի, Վրաստանի' եվրատլանտյան ինտեգրման ուղիների, «Աֆղաստանը 2014 թվականից հետո», «Իրանը և տարաշաշրջանային անվտանգությունը» թեմաների հետ, բոլոր քննարկումների ժամանակ նրանք հայտնի անեկդոտի նման ամեն բառ, նախադասություն կապում էին Ղարաբաղյան հիմնահարցի հետ ու ասում Հայաստանը «գրավել է» մեր տարածքները: Մենք նորից վերադառնում էինք նույն մեկնակետին' ստիպված լինելով պատշաճ արձագանքել»,-ասաց Կորյուն Նահապետյանը:

 

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է եղել այլ երկրների արձագանքը ադրբեջանցների վարքագծին, պատգամավորը նշեց. «Սկզբում, երբ քննարկվում էր երկկողմ հարաբերությունների հարցը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրաները պետք է ներկայացնեին իրենց դիրքորոշումները: Քանի որ ադրբեջանցիները հարձակողական մարտավարություն էին ընտրել, հենց առաջին իսկ պահից նրանց արտաքին գործերի նախարարի երկու տեղակալներ Հայաստանը ներկայացրին որպես ագրեսոր, իրենց տարածքները' որպես օկուպացված տարածքներ, ապա մեր արձագա նքից հետո այլ երկրների պատվիրակները հասկացան, որ այնպիսի միջավայրում են գտնվում, որ իրենց մասնակցությունը կամ միջամտությունը կարող է լինել ոչ տեղին: Դա հիմնականում պայմանավորված էր Ադրբեջանի գործադիր իշխանության ներկայացուցիչների ոչ պարկեշտ վարքագծով»:

 

Հետագայում, երբ օրակարգային տարբեր հարցերով ադրբեջանական կողմը անընդհատ փորձել է խոսել «օկուպացված» տարածքների մասին, այլ երկրների ներկայացուցիչները ձանձրացել են այդ պահվածքից ու անգամ ականջակալներն էին վայր նետում ու նայել հայկական պատվիրակության ուղղությամբ' ցույց տալով, որ հոգնել են ադրբեջանցիների նման պահվածքից:

 

«Առանձնազրույցների ժամանակ մեզ նաև ոգևորելու որոշակի դրսևորումներ եղան, դա արվում էր և անթաքույց, և որոշակի խոսքեր հղելով Հայաստանի պատվիրակներին: Նկատելի էր, որ նրանք հստակ հասկացան ու ողջունեցին մեր դիրքորոշումն ու պահվածքը»,-նշեց Կորյուն Նահապետյանը:

 

Կորյուն Նահապետյանի խոսքով' այդ ամենին զուգահեռ տեղի էր ունենում նաև տեղեկատվական պատերազմը շարունակելու Ադրբեջանի քաղաքականությունը: «Ադրբեջանական կայքերով տեղեկատվական հոսք է եղել ու իրականությանը չհամապատասպանող տեղեկություններ են տարածվել: Նրանք, իրենց շահերից ելնելով, ապատեղեկատվություն են տարածել' մեզ վերագրելով որոշակի արտահայտություններ, որոնք իրականում չեն եղել: Մասնավորապես նշվել է, որ ես ասել եմ, թե Հայաստանը կռվելու ուժ չունի: Ես ուղղակի անհեթեթություն եմ համարում դա, որը մեկնաբանման կարիք էլ չունի: Ինչպես եք պատե կերացնում, որ ՀՀ ԱԺ պատգամավորը կարող է իրեն թույլ տալ նման արտահայտություններ անել»,-ասաց Նահապետյանը' հավելելով, որ ադրբեջանցի խորհրդականների հետ շփումներում նկատել են, որ նրանք առողջ միջավայր ձևավորելու պատրաստակամություն չունեն:

 

Հաջորդ տարի Rose Roth սեմինարը Հայաստանում անցկացնելու հայտ է ներկայացվել ՆԱՏՕ-ին, ու, մեր պատվիրակների հրավերին ի պատասխան. ադրբեջանական առանձին պատվիրակներ նշել են, թե Հայաստանում ձևավորված չեն համապատասխան պայմաններ, թե իբր Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ իրենք հարմար չեն համարում մասնակցությունը: «Նկատելի էր, որ պատրաստակամություն չունեն մասնակցելու, բայց ժամանակը ցույց կտա, թե որքանով են նրանք ողջամիտ, ու հնարավոր է դեռ մասնակցության համար դիմեն»,-ասաց Կորյուն Նահապետյանը:

 

ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth 84-րդ սեմինարին մասնակցելու համար Բաքու էին մեկնել Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ' ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը եւ Երեւանում Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: