WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ երկյուղում Է իր հարազատների եւ մերձավորների անվտանգության համար: Նրա խոսքով՝ իր մոր եւ երեխաների հասցեին սկսել են անանուն սպառնալիքներ ստացվել այն բանից հետո, երբ ինքը թաքնվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում էկվադորի դեսպանատանը: Այս մասին նա հայտնել Է հունիսի 19-ին դեսպանատան շենքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, երբ լրացել է ուղիղ երկու տարի այն պահից, երբ Ասանժը թաքնվել է դիվանագիտական ներկայացուցչության տարածքում:
Ինչպես ավեի վաղ հայտնել Է Daily Mail թերթը, Ասանժն ունի չորս երեխա, նրանցից ավագը 23 տարեկան Է, կրտսերը՝ երեք: Ասանժը հայտարարել Է, որ մտադիր չԷ հեռանալ Էկվադորի դեսպանատնից, քանի որ այդ դեպքում իրեն կարող են հանձնել ԱՄՆ-ի իշխանություններին: Երկու տարվա ընթացքում դիվանագիտական ներկայացուցչության մուտքի մոտ շուրջօրյա հերթապահում են բրիտանացի ոստիկաններ, որոնք պատրաստ են կալանավորել WikiLeaks-ի հնմնադրին:
Տեսակապով Ասանժի մամուլի ասուլիսին մասնակցել Է Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինիոն: Նա հավաստիացրել Է, որ Ասանժը կարող Է անսահմանափակ ժամանակով ապրել դեսպանատանը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: