Ինչպես հայտնում է ria.ru-ն, ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի նոր գործընկեր, Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինի հետ և քննարկել համագործակցության հեռանկարներն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը հույս է հայտնել, որ Կլիմկինն Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում կնպաստի ՌԴ-ի և Ուկրաինայի արտգործնախարարությունների կառուցողական համագործակցությանը:
Լավրովը կարևորել է Ուկրաինայում հակամարտության շուտափույթ ապաէսկալացումը, լարվածության թուլացումը, նրա բոլոր քաղաքացիների անվտանգության ապահովումը, համազգային լայն երկխոսության մեկնարկը: