sport.times.amԳերմանիայի հավաքականի հարձակվող Մարիո Գյոտցեն ճանաչվել է Աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի Գանայի դեմ հանդիպման (2-2) լավագույն ֆուտբոլիստ:

Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Գյոտցեն, ով գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը, խաղի ընթացքում կատարել է 41 ճշգրիտ փոխանցում և 2 անգամ հարվածել է դարպասին: Հարձակվողը խաղադաշտում է անցկացրել 69 րոպե: