Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսն Աշխարհի առաջնության խմբային փուլում Իտալիայի դեմ խաղի 80-րդ րոպեին կծել է Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կելինին: Դրվագը դուրս է մնացել մրցավարի ուշադրության կենտրոնից: Սակայն մեծ գումար վաստակելու հնարավորություն է տվել նորվեգացի ֆուտբոլասերի:
Վերջինս խաղադրույք է կատարել, որ Աշխարհի առաջնության ընթացքում Սուարեսը կկծի որևիցե մրցակցի: Երկրպագուն արդյունքում շահել է 5600 նորվեգական կրոն (900 դոլարից ավելին):