Մեքսիկայում իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հաջողվել Է ձերբակալել «Արելյանո Ֆելիքս եղբայրներ» թմրակարտելի պարագլուխ Ֆեռնանդո Սանչեսին, որից կալանավորման ժամանակ առգրավվել Է 100 հազար դոլար կանխիկ դրամ: Այս մասին հաղորդել են ԱՄՆ-ի հետ սահմանակից Տիխուանա քաղաքի տեղական իշխանությունները, որի տարածքում Էլ իրականացվել Է գործողությունը:

 

Թմրաբարոնի ձերբակալումը կատարվել Է առանց «մի կրակոցի», նշել Է Մեքսիկայի Անվտանգության ազգային հանձնաժողովի ղեկավար Ալեխանդրո Ռուբիդոն: Հանցագործի կալանավորումն իրականացրել են Գլխավոր դատախազության աշխատակիցները՝ բանկային ստորաբաժանման օժանդակությամբ:

 

Սկսած 2010 թվականից Սանչեսը լիակատար վերահսկողություն Էր իրականացնում «Արելյանո Ֆելիքս եղբայրներ» թմրակարտելի նկատմամբ, որը հայտնի Է նաեւ «Տիխուանայի կարտել» անվանմամբ: Մեքսիկայի իշխանությունները 30 միլիոն պեսոյի (2,3 միլիոն դոլարի) վարձատրություն Էին նշանակել այն տեղեկատվության համար, որը կօգներ բռնելու թմրաբարոնին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: