Մեքսիկայի իշխանությունները հայտնել են ամենաորոնվող թմրաբարոններից մեկի՝ Էկտոր Բելտրան Լեյվայի ձերբակալման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նաեւ հաղորդվում Է, որ ԴՆԹ-ի անալիզը հաստատել է կալանավորվածի ինքնությունը:
ԱՄՆ-ի իշխանություններն ավելի վաղ հինգ միլիոն դոլարի պարգեւ Էին հայտարարել այն տեղեկատվության համար, որը կարող Էր օգնել «Բելտրան Լեյվա» կարտելի պարագլխի գտնվելու վայրը պարզելու եւ նրան ձերբակալելու գործում:
Էկտոր Բելտրան Լեյվայի գլխավորված թմրակարտելը, Մեքսիկայի իշխանությունների տվյալներով՝ պատասխանատու Է երկրում մարդկանց առեւանգումների, սպանությունների եւ խոշտանգումների համար: Կարտելն զբաղվում Էր ԱՄՆ-ին թմրադեղերի եւ զենքի մատակարարմամբ:
Թմրաբարոնի երկու եղբայրներն արդեն դատապարտված են բանտային պատիժների: