Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան' ՖԻՖԱ-ն Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի դեմ կարգապահական գործ է հարուցել: Սուարեսը և Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները պետք ներկայանան լսումներին չորեքշաբթի օրը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում Իտալիա-Ուրուգվայ խաղի ժամանակ Սուարեսը կծել էր Իտալիայի ազգային թիմի անդամ Ջորջիո Կելինիի ուսը: ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն' եթե հարձակվողի մեղքը հաստատվի, ապա ամենաթեթև պատժամիջոցը, որը կկիրառվի հարձակվողի դեմ, կլինի 24 խաղով որակազրկումը: Իսկ եթե ամեն ինչ այլ ընթացք ստանա, ապա Սուարեսը կորակազրկվի երկու տարով:
Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Դեպքը տեղի է ունեցել հանդիպման 78-րդ րոպեին, ինչից 2 րոպե անց Ուրուգվայն առաջ է անցել հաշվի մեջ: Լուիս Սուարեսը կծել է պաշտպանին տուգանային հրապարկում խաղային դիրք զբաղեցնելու ընթացքում: