Հանրապետության մի շարք բնակելի վայրերում հայտաբերվել են օձեր: Հունիսի 28-ին' ժամը 00.53-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղու մոտակայքում գտնվող ամառանոցում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ:

 

Բացի այդ, հունիսի 27-ին' ժամը 15.22-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 234 շենքի բնակարաններից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կրկին հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ:
Իսկ հունիսի 27-ին, ժամը 14.11-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիս գյուղի Սպարապետ փողոցի թիվ 21 տան բակում օձեր են նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարների օպերատիվ խումբը հայտնաբերել է օձ:
Հունիսի 27-ին' ժամը 14.05-ին , ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու տաճարի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 03 OS 496 պ/հ ավտոմեքենայից բռնել են գյուրզա տեսակի օձ:

 

Օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք: