Հայաստանում հունիսի 29-ին նշում են Հանուն հայրենիքի զոհվածների եւ անհետ կորածների հիշատակի օրը:

 

Ավանդույթի համաձայն անհետ կորածների հարազատները, Արցախյան պատերազմի վետերանները, ՀԿ-ների եւ Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովի ներկայացուցիչները կայցելեն «Եռաբլուր» պանթեոն:

 

Առայսօր Հայաստանից եւ Արցախից անհետ կորած են մնում հազարավոր քաղաքացիներ՝ 200-ը Հայաստանից, 700-ից ավելին՝ ԼՂՀ-ից:

 

Նշենք, որ Հայաստանում անհետ կորածների հիշատակի օրը նշվում է երկու անգամ՝ հունիսի 29-ին եւ օգոստոսի 30-ին: