armsport.amԳերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը զարմանք է հայտնել Մունդիալի ֆավորիտների՝ աշխարհի առաջնության խմբային փուլից զանգվածային դուրս մնալու փաստի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Բունդեսթիմը կարողացել է նվաճել Բրազիլիայում ընթացող ԱԱ-2014-ի 1/8 եզրափակչի ուղեգիր՝ խմբում գրավելով առաջին տեղը։ Գերմանացիները փլեյ-օֆֆ փուլում մրցելու են Ալժիրի ընտրանու հետ։
«Անկեղծ ասած, չեմ հիշում, որ այս քանակությամբ ֆավորիտներ դուրս մնային մրցաշարի հետագա պայքարից՝ աշխարհի առաջնության՝ արդեն խմբային փուլի շրջանակում։ Բայց մրցաշարը մարաթոն է, այլ ոչ թե 100 մ տարածությամբ արագավազքի մրցույթ»,-ընդգծել է Լյովը, որի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Բազմաթիվ հավաքականներ նախկինում երեք հաղթանակ են տոնել խմբերում, սակայն զիջել են փլեյ-օֆֆի առաջին իսկ խաղում»,-հավելել է Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչը։