.armsport.amԳերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, ԱԱ-2014-ի ընտրական փուլի՝ Շվեդիայի հետ կայացած հանդիպումից (5:3) հետո նշել է, որ իրենք երկրորդ խաղակեսում մրցակցին որևէ շանս չթողեցին, հայնում է գերմանական մամուլը: Բունդեսթիմի մարզիչը նշել է, որ իր սաները խելագար տեմպով էին խաղում:
«Մենք մրցակցից ավելի շատ էինք տիրում գնդակին և ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք, բայց երկու գնդակ բաց թողեցինք: Լավ է, որ մինչև ընդմիջում կարողացանք կրճատել հաշվի տարբերությունը: Այնուհետև թիմը սկսեց խաղալ խելագար տեմպով և հաղթանակ տոնեց: Նման խաղի պարագայում՝ Շվեդիան քիչ հնարավորություններ ուներ»,- հայտարարել է Լյովը: