Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ ուրախ է Աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի հետ հանդիպման համար: Մարզիչը համոզված է, որ ֆուտբոլասերներն ականատես են լինելու հետաքրքիր խաղի:
«Եվրոպան՝ ընդդեմ Հարավային Ամերիկայի, գրավիչ պայքար է: Արգենտինացներն առանձնանում են իրենց ուժեղ, հավաք և լավ կազմակերպված պաշտպանությամբ: Իսկ հարձակման գծում առանձնանում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին և Գոնսալո Իգուաինը: Մենք լավ կպատրաստվենք այդ խաղին»,- Լյովի խոսքը մեջբերում է Sport1 պարբերականը:
Նշենք, որ Աշխարհի առաջնության եզրափակիչ դիմակայությունը տեղի կունենա հուլիսի 13-ին: