Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ չի ցանկանում մասնակցել 2013թ. լավագույն ֆուտբոլիստի ընտրության քվեարկությանը, քանի որ այն այլևս գաղտնի չի անցկացվում. տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Կարծում եմ' գաղտնի քվեարկությունը շատ կարևոր է: Արդար կլինի, եթե մարզիչները և ֆուտբոլիստները իրավունք չունենան քվեարկել իրենց սաների և խաղընկերների օգտին, ինչպես նախկինում էր: Այս տարի ցանկում Գերմանիայի հավաքականն ունի 5 թեկնածու: Նրանցից պետք է ընտրեմ երեքին, ստացվում է այնպես, որ ինքս դեմ եմ լինում իմ թիմի երկու ֆուտբոլիստների»,-նշել է Լյովը: