armsport.amՄադրիդի «Ռեալն» ու «Մոնակոն» սկսել են բանակցել հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի շուրջ, հայտնում է «AS» պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ, իշխանական ակումբը պատրաստ է բաց թողել կոլումբացուն, եթե իսպանացիները վճարեն նրանց պահանջած գումարը։
Նշվում է, որ Ֆալկաոյի և «Մոնակոյի» սեփականատեր Դմիտրի Ռիբալովլևի միջև համաձայնություն կա, ըստ որի Լիգա 1–ը ներկայացնող ակումբն ի սկզբանե հանդիսացել է յուրատեսակ կամուրջ՝ «Ատլետիկոյից» «Ռեալ» տեղափոխվելու համար։
Ավելի վաղ կոլումբացուն ձեռք բերելու համար «Մոնակոյին» առաջարկներ են կատարել «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին», սակայն ֆուտբոլիստն իր գործակալին հանձնարարել է բանակցել միայն «Արքայական ակումբի» հետ։