Թուրքիայի և Հունաստանի միջև հունվարի 18-ին Բրյուսելում վերսկսվում են տեխնիկական բանակցությունները։  Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ հանդիպման օրը որոշվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հանդիպումից հետո։ 

Հանդիպմանը նախատեսվում է, որ  Թուրքիայի և Հունաստանի զինվորական պատվիրակությունները կքննարկեն երկու երկրների սահմանազատման մեթոդները։ 

Հիշեցնենք, որ 2016 թվականին ընդհատվել էին Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցությունները։