Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց է ԱՊՀ երկների համար, որոնք դեռ չեն անդամակցել նրան: Այս մասին տեղեկացնում է itar-tass-ը:
«Մենք բաց ենք նաև ԱՊՀ-ի մյուս երկրների համար: Հարևանների հետ տնտեսական համագործակցության փոխշահավետ զարգացումը հանդիսանում են ՌԴ-ի արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը: Մայիսի 29-ին Աստանայում ստորագրվել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը, որը Եվրասիական տիրույթում կստեղծի բիզնեսի ու ներդրողների համար տնտեսական զարգացման հզոր կենտրոն»:
Նա նշել է, որ նոր միավորումը «օբյեկտիվորեն մեծ հետաքրքրություն է առաջացնում ԱՊՀ-ի գծով գործընկերների շրջանում»: Մասնավորապես, արդեն շուտով Միության անդամ կդառնա Հայաստանը, Ղրղզստանի հետ բանակցությունները նույնպես «առաջացած փուլում են»: