«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն նախկինի պես ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:
Marca պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը խնդրել է իր գործակալին՝ Ժորժե Մենդեշին անել ամեն հնարավորը՝ իր տեղափոխությունն իրականացնելու համար:
Տեղեկացվում է, որ կոլումբացի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբում ելույթ ունենալու համար պատրաստ է նույնիսկ աշխատավարձի նվազեցման: Այժմ Ֆալկաոն տարեկան վաստակում է 14 մլն եվրո:
Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ «Ռեալը» և «Մոնակոն» արդեն սկսել են բանակցությունները: