/sport.times.amՖրանսիական «Մոնակոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն ցանկանում է այս ամառ վերադառնալ Իսպանիա և հանդես գալ Մադրիդի «Ռեալում»։
Ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը հաղորդել է, որ Կոլուբիայի հավաքականի 28-ամյա հարձակվողը այդ պատճառով մերժել է Անգլիայից մի քանի առաջարկներ, այդ թվում՝ «Տոտենհեմի», «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» կողմից, տեղեկանում ենք «AS» պարբերականից։
Բացի այդ, Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը» և կփորձի ձեռք բերել նրան այն դեպքում, եթե Լուիս Սուարեսը տեղափոխվի այլ ակումբ։
Ֆալկաոն «Ռեալից» առաջարկի է սպասում։
2013/14 թթ. Ֆրանսիայի առաջնությունում Ֆալկաոն մասնակցել է 17 հանդիպման և խփել 9 գնդակ։ Հետո կոլումբիացին ծնկի ծանր վմասվածք ստացավ, ինչի պատճառով բաց է թողնում Աշխարհի առաջնությունը։