«Մոնակոյի» ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոյի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» գրեթե կայացած է:

Ինչպես տեղեկացնում է beIN SPORT-ը, Ռադամել Ֆալկաոն մադրիդյան թիմի հետ տրանսֆերի հարցի շուրջ համաձայնության է եկել:

Համաձայնության մասին կհայտարարվի Աշխարհի առաջնության ավարտից հետո:

Ավելի վաղ կոլումբացի ֆուտբոլիստը մերժել էր «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» առաջարկները:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Մոնակո» է տեղափխվել անցյալ ամռանը' Մադրիդի «Ատլետիկոյից»: