«Ատլետիկոյի» 21-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին», բանավոր համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ: Այս մասին տեղեկացնում է Cadena Ser-ը:
Ֆուտբոլիստի տեղափոխությունը կիրականացվի 2016թ-ին, հենց այդ ժամանակ էլ ավարտվում է դարպասապահի պայմանագիրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ լոնդոնցիները մտադիր են Կուրտուային թիմ վերադարձնել մրցաշրջանի ավարտից հետո:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 26 խաղում դարպասապահը բաց է թողել 19 գոլ և 13 հանդիպում անառիկ պահել դարպասը: