«Միլանի» ներկայացուցիչ Էրնեստո Բրոնցետին «Ռեալի» հետ համաձայնության է եկել Կարլո Անչելոտիի պայմանագրի խզման վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք իտալացի լրագրող Ջանլուիջի Դի Մարցոյի կայքից:
Այսօր մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի տնօրենների խորհրդին կհայտնի մասնագետի հետ պայմանագրի խզման մասին:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին Անչելոտիին առաջարկել է վերադառնալ իտալական թիմ:
Իտալական ակումբը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Անչելոտիին 150 միլիոն եվրո տրամադրել տարսֆերային ծախսերի համար: