Սիրիական բանակը և ապստամբները համաձայնության են եկել Դամասկոսի արվարձաններում կրակը դադարեցնելու մասին: Ինչպես հաղորդում է Daily Star թերթը, Դամասկոսի մերձակա շրջանների շրջափակումը կդադարեցվի, և հնարավոր կլինի մարդասիրական օգնություն հասցնել կարիքավոր սիրիացիներին: Համացանցում տեղադրվեÕ ¬ են լուսանկարներ, որոնցում սիրիական բանակի սպաները խաղաղ բանակցում են ապստամբների հետ:

 

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ սիրիական բանակը մուտք է գործել Դամասկոսի մերձակայքում գտնվող Բաբիլլա արվարձան: Աղբյուրը նույնպես վկայում է, որ սիրիական բանակի և ապստամբների միջև շարունակվում է հաշտեցման գործընթացը:

 

Ավելի քան 300 ապստամբներ համաձայնել են Բաբիլլայում դադարեցնել կրակը: Այնտեղ բարձրացվել է Սիրիայի դրոշը: Ակնկալվում է, որ 48 ժամվա ընթացքում բնակիչները կսկսեն վերադառնալ ինչպես Բաբիլլայի, այնպես էլ Բեյթ Սահեմի և Իլդայի իրենց տները:

 

Թեպետ Ժնևում միջսիրիական բանակցություններում առաջընթաց չի գրանցվել, այնուամենայնիվ, Դամասկոսում արդեն իսկ որոշակի հաջողություններ ակնհայտ են: