ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև որոշակի համաձայնություն կա այն հարցի շուրջ, թե Սիրիայում որ խմբավորումները պետք է համարվեն ահաբեկչական: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

 

 

«Մենք Ռուսաստանի հետ համաձայնություն ունենք մի շարք խմբավորումների, մասնավորապես, «Ջեբհաթ ան Նուսրայի» և «Իսլամական պետության» շուրջ»,- ասել է նա:

 

 

Թոների խոսքով՝ «դա բանակցային գործընթացի բաղկացուցիչ մասն է»: «Առանձին խմբավորումների շուրջ մենք ունենք համաձայնություն, մի քանիսի շուրջ՝ ոչ»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: