Սիրիական բանակը փետրվարի 25-ին Հալեպի որոշ թաղամասերում և մերձակա գյուղերում ոչնչացրել է զինված խմբավորումներին պատկանող զենքերով լի մեքենաներ, սպանվել են մեծ թվով զինյալներ: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի ռազմական աղբյուրների տեղեկացմամբ' զինյալները փորձել են մտնել Հալե պի Շեյխ Սայիդ թաղամաս և Սիրիաթելի տարածք: Նրանք լուրջ կորուստներ են կրել Հալեպի կենտրոնական բանտի, Հարյաթան, Աուիջա, Մադաջին շրջաններում տեղի ունեցած բախումների ժամանակ:

 

Մյուս կողմից, սիրիական բանակը արյունալի մարտեր է վարում Դամասկոսի հարավում. ռազմական գործողությունները վերջին շրջանում կենտրոնացել են Կունեյտրայի շրջանում: Զինյալները հսկողություն են հաստատել մի քանի բնակելի շրջանների վրա և այժմ փորձում են հսկողություն հաստատել Գոլանը Դարաայի մերձակայքում գտնվող Հաուրանին միացնող ճանապարհի վրա: Դամասկոսի մերձակայքում զինված ծայրահեղականները փորձել են խախտել Մուադամիիայում և Կուդսայում ընդունված համաձայնությունը կրակը դադարեցնելու վերաբերյալ:

 

Զինյալները նաև փորձում են վերահսկողություն հաստատել Ազզազ քաղաքի վրա, որն այժմ բանակի հսկողության տակ է: