Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մերժել է Իսկոյի տրանսֆերը ձեռք բերելու՝ Լոնդոնի «Չելսիի» առաջարկը:
Mirror-ի տեղեկությունների համաձայն՝ լոնդոնյան ակումբը 23-ամա իսպանացու համար առաջարկել է 28 մլն եվրո:
Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն արգելք է դրել Իսյկոյի տրանսֆերի ձեռք բերման ցանկացած առաջարկի վրա, քանի որ ֆուտբոլիստին համարում թիմի կարևոր մաս:
Ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը մադրիդցիների կազմում մասնակցել է 51 խաղի՝ բոլոր մրցաշարերում, հեղինակել է 5 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում: