Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը չի հաջողվում համաձայնության գալ պաշտպան Սերխիո Ռամոսի հետ՝ նոր պայմանագրի կնքման վերաբերյալ: Ֆուտբոլիստը մերժել է ակումբի առաջարկը:
Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, մադրիդյան թիմի ղեկավարությունը Ռամոսին առաջարկում է 7,5 մլն եվրո տարեկան աշխատավարձ, ինչն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռնտու չէ: Ռամոսը պահանջում է 10 մլն եվրոյի չափով աշխատավարձ:
Ռամոսն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 42 խաղի, հեղինակել է 7 գոլ և կատարել է մեկ արդյունավետ փոխանցում: