ՌԴ-ի պետդուման գարնանային նստաշրջանի վերջին օրերին արագացված ձևով ընդունում է Անդրեյ Կլիշասայի օրինագիծը, որով նախատեսվում է խստացնել քրեական պատիժը՝ անջատողական բնույթի կոչերի համար: Այս մասին հայտնում է ukrpost.biz.ru-ն:
Օրենքը նախատեսում է անջատողականության համար ազատազրկել 3-4 չորս տարով, իսկ համացանցում արված անջատողական կոչերը հավասարեցնել մամուլում արվածներին և ազատազրկել 5 տարով:
Նշվում է նաև, որ օրենքը խստացվում է Ղրիմի՝ Ռուսաստանին միացման նկատառումով, ինչն ապօրինի են համարում ռուսաստանցի լիբերալներն ու Ղրիմի թաթարները: