Մոսկվայում ընթացող «Դվորկովիչի գավաթ» անվանումը կրող շախմատի ավանդական մրցաշարում արդեն խաղացվել է 4 տուր: 3-րդ տուրում մեր ընտրանին 3,5:0,5 հաշվով զիջել է Չինաստանի հավաքականին, իսկ 4-րդ տուրում նույն հաշվով առավելության հասել սերբերի նկատմամբ: Մրցաշարում վաղը հանգստյան օր է, իսկ հուլիսի 3-ին կայանալիք 5-րդ տուրում մեր պատվիրակների մրցակիցը կլինի Հնդկաստանի թիմը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 

«Դվորկովիչի գավաթ» մրցաշարը մեկնարկել է հունիսի 27-ին կավարտվի հուլիսի 6-ին: Գավաթի խաղարկությանը մասնակցում են 8 հավաքականները: