Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ Ուկրաինայի Սահմանադրության 10-րդ հոդվածը կմնա առանց փոփոխությունների. Ուկրաինայում պետական լեզուն մնում Է ուկրաիներենը:
Նա նաեւ ընդգծել Է, որ Ուկրաինան եղել եւ մնում Է ունիտար պետություն: «Դա անանց սկզբունք Է, այն հենվում Է քաղաքացիների մեծամասնության դիրքորոշման վրա»,-ասել Է նախագահը:
Պորոշենկոն նաեւ նշել Է, որ Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունների մեծ մասը վերաբերում Է իշխանության ապակենտրոնացմանը եւ տեղական ինքնակառավարման դերի ուժեղացմանը:
Ուկրաինայում սահմանադրական բարեփոխման արդյունքում տեղական իշխանության մարմինները (տեղական խորհուրդները) իրավունք կստանան իրենց իրավասության սահմաններում տարածաշրջանայինի կարգավիճակ տրամադրել ռուսաց լեզվին եւ մյուս լեզուներին, հայտնել Է Պորոշենկոն:
«Դա դյուրին որոշում չԷ, բայց խելամիտ փոխզիջում Է, որն ավելի կուժեղացնի մեր ազգը»,-ասել Է նա:
Հունիսի 28-ին ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում Պորոշենկոն ընդունել Է, որ ռուսաց լեզուն տարածաշրջանայինի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Գերագույն ռադայի որոշումը սխալ Է եղել:
«Ես միշտ ասել եմ եւ այսօր կրկնում եմ, որ ռուսաց լեզուն տարածաշրջանայինի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Գերագույն ռադայի որոշումը սխալ Է եղել: Իմ նախընտրական արշավի ընթացքում ես քանիցս ընդգծել եմ, որ նման օրենքը երբեք իմ հավանությանը չի արժանանա»,-ասել Է Պորոշենկոն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: