Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառում Է երկրի դաշնայնացման հնարավորությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Ուկրաինայի օրվա առթիվ իր շնորհավորանքի խոսքում:

 

«Այժմ քաղաքացիների գրեթե 100 տոկոսը հանդես Է գալիս միասնական երկրի օգտին: Եվ ուկրաինացիների ճնշող մեծամասնությունն այն տեսնում Է հենց ունիտար, այլ ոչ թե դաշնային: Եվ ինձ՝որպես նախագահի համար երկրի եւ ազգի միասնությունը նույնպիսի արժեք Է, ինչպես եւ իմ բոլոր հայրենակիցների համար»,- ընդգծել Է նա:

 

Պորոշենկոն նաեւ հայտարարել Է, որ պարտավոր Է հաշվի առնել երկրի փոքրամասնության զգացմունքները: «Ես իմ կարծիքն ունեմ պատմության, լեզվի, եկեղեցու վերաբերյալ: Բայց, չնայած այն բանին, որ նման գաղափարներին այսօր համաձայն Է արդեն քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, ես պետք Է հաշվի առնեմ փոքրամասնության զգացմունքները»,- ասել Է նախագահը:

 

Ըստ որում, նրա խոսքով՝ «կան սկզբունքային բաներ, որոնք չեն կարող լինել փոխզիջման առարկա»: «Առաջին, Ուկրաինան չի լինի դաշնային, այլ կմնա ունիտար պետություն: Երկրորդ, եվրոպական ընտրությունը բանավեճի ենթակա չԷ: Երրորդ, միակ պետական լեզուն կա եւ կլինի ուկրաիներենը»,- հայտարարել Է Պորոշենկոն:

 

ՏԱՍՍ-ը նշում Է, որ նախօրյակին ելույթ ունենալով Դավոսի տնտեսական համաժողովում՝ Ուկրաինայի ղեկավարը հայտարարել Է, որ Կիեւի իշխանությունները պատրաստ են հանրաքվե անցկացնել լեզվի եւ երկրի պետական կարգի վերաբերյալ: «Մենք այժմ ունենք նոր միասնական երկիր, ուկրաինացիների ավելի քան 70 տոկոսը քվեարկել Է Ուկրաինայի եվրաինտեգրացման օգտին»,- ասել Է նա: