Ուկրաինան մնալու է ունիտար պետություն, իսկ միակ պաշտոնական լեզուն ուկրաիներենը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

 

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Խարկովում երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ընթացքում:

 

«Ուկրաինան չի լինի դաշնային, այլ կմնա ունիտար պետություն: Եվրոպական ընտրությունը ենթակա չէ քննարկման, իսկ միակ պետական լեզուն լինելու է ուկրաիներենը»,- հայտարարել է նա:

 

Պորոշենկոն վստահեցնում է, որ Ուկրաինայի քաղաքացիների 85 տոկոսը պաշտպանում է այդ գաղափարը: Նախագահն ընդգծել է, որ վստահ է ուկրաինացիների նման ընտրության հարցում և «անգամ կարող է այդ հարցը հանրաքվեի դնել»: