Ուկրաինան չի ընդունվի Եվրամիության կազմ այնքան ժամանակ, քանի դեռ նրա պետական միջոցներն իրենց ուղին ավարտում են օլիգարխների գրպանում: Ceske noviny-ի փոխանցմամբ' այդ մասին հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկը:

 

«Եվրոպական հասարակությունը թույլ չի տա իր գործիչներին Ուկրաինային ընդունել ԵՄ-ի կազմ այնքան ժամանակ, քանի դեռ նրա պետմիջոցներն իրենց ճանապարհն ավարտում են օլիգարխների գրպանում, քանի դեռ պետական բյուջեից մսխվում են հարյուրավոր միլիոններ:

 

Որպես Ուկրաինայի քաղաքացիներ, դուք պետք է անեք ամեն ինչ, որպեսզի ձեզ չղեկավարեն մարդիկ, ովքեր քաղաքականություն են մտնում հանուն իրենց հարստացման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' դիմելով ուկրաինացի ուսանողներին նշել է Զաորալեկը:

 

Նրա խոսքով' քանի դեռ չի կարգավորվել ուկրաինական ճգնաժամը, եվրոպայում կտիրի անկայուն իրավիճակ: