Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բնակավայրերի հռթիրակոծումներն անվանել է «հարձակումներ Մինսկի պայմանավորվածությունների» վրա: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

 

«Եթե լույս կիրակի գիշերը երկկողմ հրադադար չլինի, մենք Եվրախորհրդի արտակարգ հանդիպում գումարելու կոչ կանենք»,- հայտարարել է Պորոշենկոն:

 

Ուկրաինայի նախագահը նշել է հրադադարի կարևորությունը, քանի որ ամեն օր Ուկրաինան բարձր գին է վճարում՝ բազմաթիվ զոհեր խաղաղ բնակչության ու զինվորների շրջանում: