Ուկրաինայում սառեցված հակամարտության գոտի չի լինի, որովհետեւ իշխանությունը փորձում է երկխոսություն վարել Դոնբասի իրադրության շուրջ: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ուկրինֆորմ»-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդգծել է «1+1»-ում Օլգա Գերասիմյուկին տված հարցազրույցում:

 

«Մերձդնեստրը, Աբխազիան, Օսիան, Լեռնային Ղարաբաղը, սառեցված մյուս հակամարտությունները գոյություն ունեն տասնամյակներով, որովհետեւ իսկույն երկխոսություն չի հաստատվել, որը թույլ կտար արագ եւ օպերատիվորեն թեկուզեւ ելք առաջարկել ստեղծված իրադրությունից: Յուրաքանչյուրը մտածում էր, որ պետք է մարտնչել մինչեւ հաղթական ավարտ»,- ասել է պետության ղեկավարը:

 

Նա հավաստիացրել է, որ օրակարգում դրված չեն Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անկախության հարցերը: