Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նրա հարազատներին ու մերձավորներին, ինչպես նաև ամբողջ վրաց ժողովրդին: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Հուլիսի 7-ին 87 տարեկան հասակում Թբիլիսիում վախճանվել է Վրաստանի նախկին նախագահ և ԽՍՀՄ-ի արտաքին գործերի նախկին նախարար Էդուարդ Շևարդնաձեն: