Ինչպես տեղեկացնում է korrespondent-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չինաստան այցի ընթացքում հայտնել է Պեկինի հետ տնտեսական կապերը զարգացնելու մասին, անկախ մարդու իրավունքների հարցերի շուրջ որոշ տարաձայնությունների ու խոչընդոտների: Այդ մասին Պեկինում հայտարարել է Անգելա Մերկելը:

 

«Չինական շուկան մեծ նշանակություն ունի գերմանական արդյունաբերության այնպիսի հանգուցային ճյուղերի համար, ինչպիսիք են ավտոմոբիլաշինությունն ու մեքենաշինությունը և Գերմանիան ցանկանում է զարգացնել համագործակցությունը Չինաստանի հետ, որը շատ կարևոր է հատկապես միջազգային հարաբերությունների համատեքստում»,-հայտնել է Մերկելը:

 

Մերկելը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ընթացքում կանդրադառնա մարդու իրավունքների թեմաներին, կքննարկվեն նաև ուկրաինական ճգնաժամի, Եվրամիության և Ռուսաստանի հարաբերություններում առկա խնդիրների և իրանական միջուկային ծրագրի հարցերը: