Հուլիսի 9-ին, ժամը 11.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Չափիչի 4-րդ հանրակացարանի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ռ. Գ.-ի (մոտ 65տ) դին: