ՌԴ-ի իշխանությունները պատրաստվում են մոտ 200 մլրդ ռուբլի (5 մլրդ դոլար) ծախսել՝ Կերչի նեղուցով դեպի Ղրիմի թերակղզի կամուրջ կառուցելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է argumentiru.com-ը, հայտնել է ՌԴ-ի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը։

 

«Ներկայումս ծախսվելիք գումարի թիվը տատանվում է 150-200 մլրդ ռուբլու միջև, և կամուրջի շինարարության համար կօգտագործվեն մասնավոր ներդրողների գումարները»,- ասել է Կոզակը։

 

Նա բացատրել է, որ մասնավոր ներդրողներին ներգրավվելու դեպքում կամուրջը պետք է վճարովի դարձնել: Այժմ Ղրիմ Ռուսաստանից հնարավոր է հասնել միայն Ուկրաինայով կամ նեղուցով՝ լաստանավով: Կամրջի կառուցումը նախատեսվում է աշնանը: