Սպիտակ տունն անընդունելի է համարել Կոնգրեսում առաջարկված այն օրինագիծը, որը կրճատում է միջուկային գործընթացի չտարածման գծով համագործակցությունը ՌԴ-ի հետ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Վարչակազմը կտրականապես հերքում է օրինագծի ձևակերպումները, որոնք խանգարում են միջուկային պաշտպանական չտարածման հատկացումներն օգտագործել այն ոլորտում, որը վերաբերում է ՌԴ-ի հետ պարտավորագրերին կամ նրան ցույց տրվող օգնությանը: Չտարածման գծով ՌԴ-ի հետ համագործակցությունը համապատասխանում է ԱՄՆ-ի ազգային շահերին և մնում է միջուկային ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարի գլոբալ ջանքերի հանգուցային տարրը»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԱՄՆ-ն Ուկրաինայի իրադրության հետ կապված տարաձայնությունների պատճառով սահմանափակել է ՌԴ-ի հետ համագործակցությունը մի շարք հանգուցային բնագավառներում և պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի դեմ: