Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են երկրի հարավ-արևելքի իրավիճակի կարգավորման հարցով բանակցությունների, եթե հաստատվի երկկողմանի հրադադար, իհարկե, ԵԱՀԿ դիտորդների վերահսկողությամբ: Այս մասին Ուկրաինայի արտգործնախարարը հայտնել է BBC-ի ուկրաինական ծառայության հետ հարցազրույցում:
«Ուկրաինայի իշխանություններն այժմ խոսում են երկկողմանի հրադադարի մասին՝ առանց որևէ պայմանների, և մենք ցանկանում ենք, որպեսզի ԵԱՀԿ դիտորդները վերահսկեն հրադադարը հենց տեղում»,- հայտարարել է նա:
Կլիմկինը նաև ընդգծել է, որ կարևոր է շարունակել ՌԴ-ի վրա ճնշում գործադրելը, հատկապես անջատողականների վրա ազդելու համար: