ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին այցելել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն և հանդիպում ունեցել միության անդամների հետ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու առկա խնդիրներին:

 

Բակո Սահակյանը բարձր է գնահատել միության հայրենանվեր գործունեությունը՝ կարեւորելով այն մատաղ սերնդի դաստիարակության եւ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը վառ պահելու տեսանկյունից: