Կիևի Մայդանում, ըստ վերջին տվյալների, մշտապես գտնվում է 500-4000 զինված մարդ, ովքեր պատրաստվում են Ուկրաինայի ՆԳՆ-ի կամ ՈՒԱԾ-ի հնարավոր հարձակմանը, որը կարող է տեղի ունենալ հուլիսի 12-13-ին: Այս մասին հայտնում է dialog.ua-ն՝ վկայակոչելով Մայդանի ինքնապաշտպանության ներկայացուցիչներին:

 

Հուլիսի 9-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Երյոման հայտարարել է Մայդանի հնարավոր ցրման մասին:

 

Նշենք, որ Մայդանի վրանային քաղաքը հիմնվել է 2013 թվականի նոյեմբերին:

 

Կիևի իշխանությունները կոչ են անում ակտիվիստներին ազատել հրապարակը. ի պատասխան՝ Մայդանի ակտիվիստները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ անտեսելով իշխանությունների պահանջը: