Մոսկվան մտածում է Ուկրաինայի բանակին հակահարված հասցնելու հնարավոր գործողությունների մասին, եթե Ռուսաստանի տարածքների գնդակոծումը շարունակվի: Այս մասին հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի աղբյուրը:

 

ՌԴ ԱԳ նախարարությունը հանդես է եկել Կիևին հասցեագրված խիստ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով անխուսափելի հետևանքների մասին, սակայն ուկրաինական կողմը մերժել է իր հասցեին արված մեղադրանքները:

 

«Ռուսական կողմը շատ լավ գիտի, թե կոնկրետ որտեղից է գնդակոծումն իրականացվում, այս գործողությունների շարունակության դեպքում հակահարվածն անխուսափելի է»,- հայտնում է աղբյուրը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Ռոստովի մարզում Ուկրաինայի տարածքից բնակելի շենքի վրա ռումբ ընկնելու հետևանքով զոհվել էր մեկ մարդ, երկուսը տուժել էին: