Հուլիսի 12-ին Վրաստանում անցկացվում է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Վրաստանի ԿԸՀ-ն։

 

«Ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում, ոչ մի լուրջ խնդիրներ կամ անհանգստություն առայժմ չի նկատվում»,- լրագրողներին ասել է Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան:

 

Ժվանիան հայտնել է, որ Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ անցկացվում է միայն 8 քաղաքում և 13 տեղական կառավարման մարմիններում: